Զելենսկին արձագանքել է Ղրիմից հրաժարվելու Թրամփի կոչին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Վաշինգտոն է ժամանել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դադարեցնել ռազմական գործողությունները և հասնել երկարաժամկետ խաղաղության։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ամեն ինչ չպետք է լինի «այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինան ստիպված էր հրաժարվել Ղրիմից և Դոնբասի մի մասից»․

«Կամ երբ 1994-ին Ուկրաինային տվեցին իբր «անվտանգության երաշխիքներ», բայց դա չգործեց։ Իհարկե, Ղրիմը չպետք է զիջվեր այն ժամանակ, ճիշտ այնպես, ինչպես 2022-ից հետո ուկրաինացիները չզիջեցին Կիևը, Օդեսան, Խարկովը։ Ուկրաինացիները պայքարում են իրենց հողի, իրենց անկախության համար»,– գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։

«Այժմ մեր զինվորները հաջողություններ ունեն Դոնեցկի մարզում և Սումիում։ Վստահ եմ, որ կպաշտպանենք Ուկրաինան, արդյունավետ կերաշխավորենք անվտանգությունը, և մեր ժողովուրդը միշտ շնորհակալ կլինի նախագահ Թրամփին, ամբողջ Ամերիկային, յուրաքանչյուր գործընկերոջ, աջակցության և անգնահատելի օգնության համար»,– նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ռազմական հակամարտությունը։։

Ավելի վաղ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Զելենսկին ի վիճակի է գրեթե անմիջապես դադարեցնել հակամարտությունը, եթե հրաժարվի Ղրիմից և համաձայնվի չմիանալ ՆԱՏՕ-ին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։