Մարիա Զախարովան Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի ոչնչացման մասին տեղեկությանն արձագանքել է նրանով, որ տեղադրել է աշխարհահռչակ նկարչի կտավներն ու գրել. «Ինչ-որ տեղ վերացնում են նրա հուշարձանները, իսկ ես վերացնում եմ նրանց անգրագիտությունը, ովքեր երբեք չեն տեսել նրա կտավները»,- գրել է Զախորովան:
Հիշեցնենք`Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը նույնպես արձագանքել էր. «Սա բարբարոսական արարք է, անկեղծ ասած՝ հիմարություն։ Այվազովսկին գեղանկարչության համընդհանուր ճանաչված հանճար է, որը գնահատվել է ոչ միայն մեր Ռուսական կայսրությունում, այլև ամբողջ աշխարհում»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի իշխանությունները քանդել են Այվազովսկու հուշարձանը նկարչի ծննդյան օրը։