Զախարովա. Մեր դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացիների հետ, Ադրբեջանը չի արձագանքում

Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ռուս դիվանագետներին կապ հաստատել ռուս լրագրողների հետ՝ առանց պատճառները բացատրելու», — ասել է նա։

Ռուսական կողմը տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը և անվտանգության մարմիններին լրագրողների հետ կապված իրավիճակի մասին, սակայն որևէ արձագանք չի եղել, հավելել է Զախարովան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։