Այս ամբողջ գործընթացն անուղղակիորեն նպատակ ունի ոչ միայն բավարարել Ադրբեջանի ու Թուրքիայի հավակնությունները, այլև ակնհայտ է փորձը՝ ներքաշելու Միացյալ Նահանգներին տարածաշրջանային խնդիրների մեջ՝ միաժամանակ հրաժարվելով տարածաշրջանում ռուսաստանյան ազդեցությունից և պայքարելով դրա դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, հայտնում է RTVI-ն։
«Ե՛վ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, յուրաքանչյուրն իր ձևով, շահագրգռված չեն ռուսաստանյան միջնորդությամբ, ընդհանրապես շահագրգռված չեն Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության պահպանմամբ։ Բնական է, որ այս իրավիճակում նրանք իրենց փրկությունը դրսում են փնտրում։ Բայց եթե Ալիևը դրանով հետապնդում է իր և թուրքական ազգային շահերը, ապա Փաշինյանը պարզապես դավաճանում է իր հայրենակիցներին, ինչը, ընդհանուր առմամբ, նրա համար առաջին անգամը չէ, եթե հաշվի առնենք Լեռնային Ղարաբաղի նրա փորձը»,- նշել է պատգամավորը։