Զարուհի Փոստանջյանը տուգանվել է երեք երեխաների մոր կալանքի գործով նիստի ուղիղ եթերի համար

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը տուգանվել է երեք երեխաների մոր կալանքի գործով նիստի ուղիղ եթերի համար։ Այս մասին հայտնում է Radar Armenia-ն։

Նշենք, որ փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր տեսանյութ էր հրապարակել, որտեղ երիտասարդ կինը, իմանալով կալանքի որոշման մասին, արտասվում է։ Փաստանջյանն ուղիղ եթերում նշել էր, որ կինն ունի 3 երեխա, որոնցից ամենափոքրը 8 ամսեկան է։ Փոստանջյանը նշել էր, որ նա հարցաքննվել է որպես վկա, այնուհետև դարձել է մեղադրյալ։ Նա կալանավորվել է խափանման միջոց բացակայելու արգելքը խախտելու համար և մեղադրվում է ապօրինի միգրացիային օժանդակելու գործով։

«Զարուհի Փոստանջյանի կողմից ֆեյսբուքյան իր էջում հրապարակած երկու տեսագրությունների հարցով դիմել են դատարան, որին ի պատասխան հայտնել են, որ Փոստանջյանը հայցել է, բայց չի ստացել տեսանկարահանում և հեռարձակում կատարելու վերաբերյալ թույլտվություն։

Փոստանջյանը թաքցրել է հեռարձակման փաստը։ Դատավորը Փոստանջյանին տուգանել է 80.000 դրամով և արգելել հեռարձակումը։ Փոստանջյանը նիստի ավարտից անմիջապես հետո նորից առանց համապատասխան թույլտվության վերսկսել ուղիղ հեռարձակումը։

Ինչ վերաբերում է խափանման միջոցին, դատարանից հայտնեցին, որ ի սկզբանե մեղադրյալ Լ․ Հարությունյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստերին, հրաժարվել է նաև հանրային պաշտպանից և չի ենթարկվել դատարանի կողմից բերման ենթարկելու որոշմանը, ինչպես նաև չի ենթարկվել իր նկատմամբ կիրառած տնային կալանքին»։

Ավելի վաղ հայտնել էինք երեք երեխաների մորը կալանավորել էին 3 ամսով։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։