Զարմանալի ժղովուրդ ենք, նույնիսկ մարդու մեռած ժամանակ ախոռ բերանները չեն կարող փակել. Վազգեն Սարգսյանի եղբոր գրառումը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Զարմանալի օր էր, հորս հոգեհանգիստը։ Վաղուց ներողամտության ու ջերմության զգացմունքների կարոտ էի, դիմություն, ընդիմություն, բոլորը մեր հետ էին, մի պահ ուրախացա, որ հերս մահացելա ու էս բոլորը համախումբ էն, դե կյանքա 95 տարեկան, բայց դա ցավալիորեն էդպես չէր։ Ցավալին նա է, որ էլ չկա որևէ առիթ երբ հայ մարդը համախմբված, ներողամիտ, միահամուռ կլինի որևէ առիթի, կամ արարողության։ Զարմանալի ժղովուրդ ենք, նույնիսկ մարդու մեռած ժամանակ ախոռ բերանները չեն կարող փակել։
Ով՞ էկավ, ով ում գրկեց, ով ում չգրկեց, ով ում ձեռքը համբուրեց….
Վախենամ էլ չլինի էս տեսակ իրար գլխի հավաք։ Վազգենի ֆակտորը 90% էր, իմ ու Արամի համար էս տեսակ տարբեր մոտեցում ունեցող հասարակությունը հաստատ չէր գա մեր գյուղ, ( իհարկե Կառլենիս հարսանիքը չհաշված )
Մի քանիսին զգուշացրել եմ, դիմություն ու ընդիմություն, քաղաքականություն իմը չի, բարոյականություն, չափի զգացողություն, տարիք, հարգանք զոհված ու մահացածների նկատմամբ, էլ չեմ ասում զոհված իմ էրեխեքի ծնողների նկատմամբ, եթե անցաք չափ ու սահման ես կանցնեմ ձեր վրայով», -գրել է Սարգսյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։