Զանգվածային հարձակում ՌԴ-ի վրա․ ինչ է կատարվել գիշերը

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 122 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի մարզերի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 16-ին` Մոսկվայի ժամանակով 23:30-ից մինչև հուլիսի 17-ը` Մոսկվայի ժամանակով 7:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 122 ինքնաթիռատիպ ուկրաինական անօդաչու: Բրյանսկի մարզում խոցվել է 43 ԱԹՍ, Կուրսկում` 38, Օրյոլում` 10, Սմոլենսկում և Վորոնեժում` 6-ական, Բելգորոդում` 5, Մոսկվայի մարզում, Կալուգայում և Ղրիմում` 3–ական, Լենինգրադի և Լիպեցկի մարզերում` 2-ական, Տուլայում` 1»,– ասված է հաղորդագրությունում։

Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին ի պատասխան՝ ռուսական զորքը բարձր ճշգրտության օդային, ծովային և ցամաքային զենքերով, ինչպես նաև անօդաչուներով հարվածներ է հասցնում բացառապես Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներին և ձեռնարկություններին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։