Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Ռուսական հակաօդային պաշտպանությունն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել է 91 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել և որսվել է 91 ուկրաինական անօդաչու թռչող սարք. 20-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում, 14-ը՝ Կուրսկի մարզի տարածքում, 9-ը՝ Լիպեցկի մարզի տարածքում, 8-ը՝ Բրյանսկի մարզի տարածքում, 8-ը՝ Մոսկվայի շրջանի տարածքում, 8-ը՝ Վորոնեժի մարզի տարածքում, 7-ը՝ Սև ծովի ջրային տարածքում, 3-ական ԱԹՍ՝ Նովգորոդի, Տվերի, Տամբովի, Լենինգրադի մարզերի տարածքներում, 2-ը՝ Օրյոլի շրջանի տարածքում և մեկական՝ Վլադիմիրի մարզի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի Հանրապետության տարածքների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։