Հայկական Կարմիր խաչը զգուշացնում է, որ ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով անձնական և բանկային տվյալներ հավաքագրում։ Տեղեկությունը հայտնում է Կարմիր խաչի գրասենյակի մամուլի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը` զգուշացնելով հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։
«Հակերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց»,– նշել է Հովհաննեսյանը։
Նա ընդգծել է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։