Զանգեզուրը մեր կարմիր գիծն է․ Իրանի խորհրդարանի անդամ

Մենք բազմիցս Պուտինի և Էրդողանի ուշադրությանն ենք ներկայացրել Զանգեզուրի հարցում Իրանի դիրքորոշումը: Հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալիռեզա Բորուջերդին, գրում է Дневник иранского журналиста Telegram-յան ալիքը։

«ԱՄՆ միջամտությունը պարզապես վատ բան չէ, դա աղետ է։ Նույնիսկ Հայաստանը դեմ է միջանցքի ստեղծմանը։ Հաշվի առնելով տեղի ունեցածը, Իրանն անհրաժեշտ է համարում ակտիվ քայլեր ձեռնարկել Բաքվի, Ռուսաստանի, Թուրքիայի և Հայաստանի նկատմամբ:

Զանգեզուրը մեր կարմիր գիծն է և ազգային անվտանգության հարցը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավոր գործիքները մեր շահերը պաշտպանելու համար», — հայտնել է աղբյուը։ 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։