««Զանգեզուրի միջանցքը» վտանգավոր պահանջ է». #WT

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությանը հետևող յուրաքանչյուր ոք կարող է եզրակացնել, որ նրա հայտարարությունները բացահայտում են ոչ թե խաղաղության ճանապարհային քարտեզը, այլ տարածքային վերանայման քողարկված փորձի վրա հիմնված արշավը, գրել է ԱՄՆ-ում նախկին դեսպան և ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ The Washington Times-ում հրապարակած հոդվածում:
Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Ալիևը թվիթերում հաղթականորեն գրել է ապագայում «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման մասին՝ օգտագործելով տվյալ տարածքի ադրբեջանական անվանումը։ Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն մեջբերվող իր ելույթում նա ասել էր. «Պետք է լինի հարթ և անարգել անցում Ադրբեջանից Ադրբեջան՝ առանց որևէ ստուգման կամ խոչընդոտի։ Սա մեր պահանջն է»։

Ինչպես ընդգծել է դիվանագետը, այս ձևակերպումը ցույց է տալիս, որ Ալիևի տեսլականը չի սահմանափակվում ավանդական տարանցիկ երթուղով։ Նա ձգտում է միջանցքի, որը կազատվի հայկական սահմանային վերահսկողությունից։ Խոսքը սահմանների վերանայման մասին է։ Հովհաննիսյանը շեշտել է, որ չնայած Բաքուն այս պահանջը ներկայացնում է որպես խաղաղության հասնելու տրամաբանական քայլ, դրա իրավական, պատմական և աշխարհաքաղաքական հիմքերը թույլ են։

Հեղինակի խոսքով՝ ոչ մի պայմանագիր, ՄԱԿ-ի դրույթ կամ նախադեպ չի ստիպում երկրին զիջել իր հողի վերահսկողությունը՝ մեկ այլ պետության անջատված մասերի միջև կապը հեշտացնելու համար։

«Եթե Թրամփն իսկապես ցանկանում է իրեն վերագրել հայ-ադրբեջանական կարգավորման վաստակը, դա պետք է կատարվի՝ Ալիևին ստիպելով հետ կանգնել իր նկրտումներից»,- եզրափակել է Հովհաննիսյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։