Երեկ երեկոյան, համաձայնագրի ստորագրումից հետո, ես երկար զրույց ունեցա իմ հարգարժան գործընկեր պարոն Ջեյհուն Բայրամովի հետ։ Մեզ արդեն տրամադրվել էր տեղեկություն ստորագրված համաձայնագրերի մասին, բայց ես ուզում էի ստուգել՝ արդյոք ամեն ինչ այնպե՞ս է, ինչպես մեզ տեղեկացրել էին, թե՞ կան լրացուցիչ մանրամասներ. մենք մանրամասն քննարկեցինք դա։ Մենք նաև քննարկեցինք միջանցքին վերաբերող հարցեր։ Դրա մասին հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր եգիպտացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Եթե այդ միջանցքը, որը մենք միասին ծրագրում ենք, իրականացվի, այն կդառնա տրանսպորտային երթուղու կարևոր մաս, որն անխափան կանցնի Եվրոպայից դեպի Ասիայի խորքերը։ Զանգեզուրի միջանցքը կդառնա Թուրքիան թյուրքական աշխարհի հետ կապող հիմնական օղակ՝ Կովկասի և Կասպից ծովի միջոցով, ինչպես նաև թյուրքական աշխարհը կկապի Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով, իսկ ավելի հեռու՝ Ասիայի խորքերի հետ։ Դա կլինի բազմաֆունկցիոնալ երթուղի։ Ես կարծում եմ, որ դա (Վաշինգտոնում կնքված համաձայնագիրը) շատ կարևոր և բարենպաստ իրադարձություն է, և հուսով եմ՝ միջանցքը կիրականացվի մոտ ապագայում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։