«Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը: Այս մասին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքները. «Նախիջևանում անավարտ աշխատանքներ կան: Ադրբեջանական կողմը, հավանաբար, կսկսի դրանք իրականացնել այս տարի»:
Նախարարը խոսել է նաև «Զանգեզուրի միջանցքի» շինարարության գործում ԱՄՆ-ի մասնակցության մասին:




