«Զանգեզուրի միջանցքի» թեմայով Ադրբեջանն ու Թուրքիան արդեն քարտեզներ են հրապարակում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է որ Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող ակնհայտ լավատեսական արձագանքներն ու հրապարակվող արտահոսքերն արդեն շատ բան են ասում նախատեսվող գործարքի մասին:

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն հայտարարությունների մակարդակով են զարգացնում, այլ հրապարակվում են քարտեզներ, որտեղով տեսանելի է, որ այն անցնելու է հարավով` Իրանի սահմանային ճանապարհով` շոշափելով Մեղրի և Ագարակ քաղաքները:

Անկախ այն հանգամանքից, թե կողմերը դրան ինչ կանվանեն` միջա՞նցք, թե՞ խաչմերուկ, շատ բան կախված է իրավակարգավորումներից:

Ներկայումս որպես փաստ քննարկումները տարվում են այն ուղղությամբ, որ լոգիստիկ խնդիրները դրվելու են մասնավոր ընկերության վրա, սակայն այս տեսանկյունից էլ կարևոր է հասկանալ, թե ում ականջներն են երևում այդ կազմակերպության հետևում կամ պարզ ասած, ո՞վ/ովքե՞ր են վերահսկելու դրանք:

Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող ակնհայտ լավատեսական արձագանքներն ու հրապարակվող արտահոսքերն արդեն շատ բան են ասում նախատեսվող գործարքի մասին:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։