«Զանգեզուրի միջանցք»-ում Իրանի համար սպառնալիք չկա. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն անընդունելի է, և որ անվտանգությունն ամենալավ կերպով ապահովվում է տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ «3+3» ձևաչափով, գրում է «Тасним новости»-ն։

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ից Իրանի համար ուղղակի սպառնալիք չկա, և Թեհրանն այս հարցում անմիջական կապի մեջ է։

Արաղչին ընդգծել է, որ բանակցությունները մնում են ազգային շահերին հասնելու և անվտանգությունն ապահովելու հիմնական գործիքը, և որ Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտահրավերի, այդ թվում՝ ռազմական։ Նա նշել է, որ երկիրը կախված չէ ո՛չ Արևելքից, ո՛չ Արևմուտքից, հույսը դնում է իր սեփական ժողովրդի վրա և շարունակում է իր ռազմավարական գործընկերությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։