Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, շարունակելով ելույթը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք ասել ենք՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ Դա ի՞նչ է նշանակում, որ փոխադարձ հարգանքի, փոխադարձ իրավազորության, ինքնիշխանության, ճանաչման հիման վրա․․․ Երկրներն էսօր ամեն ինչ անում են, որ բեռնափոխադրումներն իրենց տարածքով տեղի ունենան, մենք ասում ենք՝ եկեք փակենք, որ մեր տարածքով չանցնեն․ տենց չի լինում»։