«Զանգահարեք Բաքվի ձեր գործընկերոջը՝ հորդորելով ներկայանալ գերիների դատին». Մանե Թանդիլյանը՝ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչին

«ՄԱԿ կառույցները ունեն պարտավորություն և անելիք: Գործել է պետք»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը և, դիմելով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչին, կոչ է արել. «Կզանգեք Բաքվի ձեր գործընկերոջը՝ կասեք՝ ներկայանալ այդ դատական գործընթացին: Մեզ կտեղեկացնեք՝ զանգե՞լ եք, թե՝ ոչ, և ինչ են ձեզ պատասխանել Բաքվի հանդուգն իշխանությունները»: