Զանգ եմ ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից. Ալեն Սիմոնյան

44-օրյա պատերազմից 5 տարի անց հայտնի է դառնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտով չի եղել «Հաղթելու ենք» կարգախոսը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փակագծեր է բացել։

«Զանգ եմ ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Ն.Փ. — Ալեն, ո՞վ է այդ կարգախոսը դրել շրջանառության մեջ՝ «Հաղթելու ենք»-ը:

Ա.Ս.- Չգիտեմ, պարոն վարչապետ, մենք չենք, բայց արդեն տարածվել է:

Ն.Փ.-Վատն է շատ, դա պարտվողական կարգախոս է, հեչ լավը չի:

Ա.Ս.- Գիտեմ, ի՞նչ ասեմ, պարոն վարչապետ, արդեն խանութների, մեքենաների վրա են համատարած գրում, էլ բան չի լինի փոխել:

Ն.Փ.- Չգիտեմ, բայց լավը չի:

2020 թվական, սեպտեմբերի 28 կամ 29»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։