Յուվեցի Կարոյի տղան չի փակել պարտքերը. Hraparak

Hraparak.am-ը գրում է․ Ինչպես ավելի վաղ արձանագրել էր «Հրապարակը», քննչական կոմիտեն Շահումյան֊գազ ՍՊԸ֊ից ստանալով իր հասանելիք ակտի գումարները, շտապեց թույլատրել Կարո Կարապետյանին` նրա վրայից հանելով բոլոր մեղադրանքները և սահմանափակումները, որպեսզի նա վերաբացի գազալցակայանները:
Սակայն ՔԿ֊ն չի բարեհաճել ճշտելու` արդյո՞ք գազի վիթխարի գողությունների մեջ մեղադրվող անձինք այլ կառույցների (ՊԵԿ, Գազպրոմ Արմենիա, այլ) չունեն չմարած պարտավորություններ, պարտքեր։

Ինչպես տեղեկանում ենք Դատալեքս համակարգից, օրերս «Գազպրոմ Արմենիան» հայցով դիմել է դատարան և պահանջում է 426 հազար դրամ։

Փաստորեն ՔԿ֊ին մի քանի միլիարդ տուգանք մուծող Յուվեցի կրտսերը չի մարել 426 հազար դրամ պարտքը Գազպրոմին:

Ստացվում է որ կարևորը իրավապահներն են ու պետական բյուջեն լցնելը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։