Արթիկի հրապարակում տեղադրված 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագրի կուլիսային նախապատրաստումը հստակ քաղաքական վտանգ է մեր պատմական հիշողության համար, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ այս հուշարձանը մեր պատմության, հաղթանակի և անձնազոհության խորհրդանիշն է։
«Մենք հստակ ասում ենք՝ ոչ մի տեղական ՔՊ-ական չինովնիկ իրավունք չունի որոշել մեր պատմական ժառանգության ճակատագիրը՝ առանց մասնագիտական եզրակացության, հանրային քննարկման և օրենքով սահմանված ընթացակարգերի։
Այդ հուշարձանի հանդեպ որևէ միակողմանի գործողություն՝ անգամ «վերանորոգման» անվան տակ մերժելի է, վտանգավոր նախադեպ է և քաղաքական սադրանք։
Պահանջում եմ`
-ՀՀ կառավարությունից և ԿԳՄՍ նախարարությունից՝ պաշտոնական հայտարարություն, որ հուշարձանի ապամոնտաժման կամ տեղաշարժման վերաբերյալ որևէ գործողություն չի թույլատրվի։
— Արթիկ համայնքի ղեկավարությունից՝ մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել հուշարձանի ապամոնտաժման ծրագրերը։ Հակառակ դեպքում՝ այն կդիտարկվի որպես համաձայնություն:
— «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հստակ պարզաբանում՝ արդյոք սա կուսակցության դիրքորոշումն է, թե տեղական չինովնիկների ինքնագործունեություն։
— Մասնագիտական եզրակացություն՝ հուշարձանի տեխնիկական վիճակի մասին:
Այս հուշարձանը միայն քար ու բետոն չէ։
Սա հիշողություն է՝ հերոսների, կորուստների, հաղթանակի։
Սա քաղաքային մշակույթի, պատմության և ազգային հպարտության մաս է։
Հ.Գ.
Յուրաքանչյուր պատասխանատու ՔՊ-ական պաշտոնյա (լինի համայնքապետ, մարզպետ թե նախարար), ով ներգրավված կլինի այս գործընթացում, պետք է պատրաստ լինի կրել քաղաքական և իրավական պատասխանատվություն»,- ընդգծել է պատգամավորը։