Յուրա Մովսիսյանը պատրաստ է վերադառնալ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է հարցին՝ պատրա՞ստ է աշխատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Ըստ տեղեկությունների Յուրա Մովսիսյանը ՀՖՖ նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուն է, որը ներկայումս զբաղեցնում է Արմեն Մելիքբեկյանը։

«Չեմ ցանկանում մեկնաբանել։ Կասեմ միայն հետևյալը. ես միշտ պատրաստ եմ օգնելու հայ ժողովրդին և հայկական ֆուտբոլին։ Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան՝ օգնելու հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- ասել է Մովսիսյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։