Իրականացվել է «GALLUP»-ի վերջին հարցումը, անցկացվել են հեռախոսային 1,000 հարցումներ:
Հարցման մեջ ներառված հարցերից մեկը գործիչներից յուրաքանչյուրի հասարակության հոգևոր և հասարակական առողջացմանն ու միասնությանը առաջնորդել կարողանալու հավակնություն հարցն է: Այս առումով ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ 7.2 բալով: Երկրորդ տեղում ըստ ձայների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն է՝ 5.7 բալով:
Այնուհետև ըստ հերթականության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 5.5 բալ, «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ 5.1, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 4.7, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ 4.5, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 3.4, ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը՝ 3.3, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2.9, և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան՝ 2.8 բալ:
Ամենացածր ցուցանիշը գրանցվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում՝ 2.4 բալով:
Ըստ արդյունքների՝ քաղաքացիների կարծիքով, հանրությանն ամենից շատ կարող են համախմբել Միքայել Սրբազանը, Վեհափառը, Կարապետյանը:




