«Եկեղեցին այս պարագայում բռնազավթված է որոշակի մարդկանց կամ խմբի կողմից: Այս տեղի ունեցողը պետք է մեզ սովորեցնի, թե ինչ եզրակացությունների ու հետևությունների առիթ ունենանք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու (Յոթ վերք) եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը: Նա նշել է, որ այսօր ցավալի օր է երկու իմաստով՝ «երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակության օր և այսօրվա տեղի ունեցող այս իրադրության, բռնազավթման հետ կապված»:




