Ընտրությունների արդյունքներն իդեալական չեն, բայց գոհացուցիչ են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն՝ անդրադառնալով Գյումրիում ընտրությունների արդյունքներին։ «Սա այն իդեալական արդյունքը չէ, իհարկե, որ մենք սպասում էինք ունենալ, բայց հաշվի առնելով, թե ինչ է իրականում վիճակը՝ այո, արդյունքները գոհացուցիչ են։ Գյումրիում ՔՊ-ն պարտությունը չի ընդունի, քանի դեռ ընդդիմությունը միավորված չէ, երբ ընդդիմությունը միավորվի՝ ՔՊ-ն ստիպված կլինի ընդունել պարտությունը։ Հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ Գյումրին այնուամենայնիվ, ընդդիմադիր քաղաքապետ ունենա։
Ես էլ եմ հիմա սպասում Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը ու նրան իմ հորդորն արդեն հնչեցրել եմ»,- ասել է Սրբազանը։