Ընդդիմությունը բոյկոտեց Սեյրան Օհանյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում միջնորդություններ է ներկայացնում պատգամավորներ Արթուր Սարգսյանին, Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։

Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի դեպքում կալանավորման միջնորդություն չկա, Արթուր Սարգսյանի դեպքում առկա է նաև կալանավորման միջնորդություն:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քննարկմանը՝ շեշտելով, որ այն տեղի է ունենում գեներալ-գնդապետ, Արցախի հերոս, 3 պատերազմներ անցած Սեյրան Օհանյանի բացակայությամբ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ընդգծեց, որ մինչ այս պահը Օհանյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթուղթ չի ստացել, ուստի չի կարող նրա բացակայությունը հարգելի համարել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։