Ընդդիմությունը 7 հոգի չի կարող փողոցում հավաքել. իմ նկարը, որ դնեն փողոցում, ավելի շատ մարդ շուրջը կհավաքվի, քան՝ իրենց շուրջը. Ալեն Սիմոնյան

Խորհրդարանում ընդդիմություն այլևս գոյություն չունի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կան որոշ անհատներ, որոնք հիմա տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում, որ հայտնվեն ապագա խորհրդարանում»,- նշեց նա։

Սիմոնյանը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուժին լուրջ չի վերաբերվում։

«Այդ պոնտը, որ հեսա «փող կբաժանենք», այլևս չի աշխատում Հայաստանում»,- նշեց ԱԺ նախագահը։

Նա վստահ է՝ ընդդիմությունը յոթ հոգի չի կարող փողոցում հավաքել։

«Իմ նկարը, որ դնեն փողոցում, շատ ավելի մարդ շուրջը կհավաքվի, քան՝ իրենց շուրջը, իրենք քաղաքական դիակներ են»,- ասաց Սիմոնյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։