ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պնդում է՝ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջ հարևաններից, ինչը ենթադրում է պատերազմ։
Նա նշեց, թե ընդդիմադիրներն ասում են, որ պետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը, մինչդեռ, Փաշինյանն ասել է՝ չպետք է շարունակել այդ շարժումը։
«Նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմ», — ընդգծեց նախարարը։
Նա ասաց, որ ՊՆ-ն իր տեղում է, գնահատվում են բոլոր ռիսկերը։
«Հայաստանում խաղաղություն է»,- ընդգծեց Պապիկյանը։





