Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով միասնական տոմսային համակարգին ու ընդդիմախոսների քննադատություններին, ասել է. «Օգտագործելով համակարգի հետ կապված փոփոխությունների դժվարությունները, այսինքն՝ նոր բան է, գնային որոշակի փոփոխություններ կան, որոնք շատ դեպքերում՝ թերինֆորմացվածության արդյունքում, շատ դեպքերում՝ տարատեսակ մանիպուլյացիների արդյունքում, մարդիկ ընկալում են որպես վատ բան, բայց իրականում համակարգը կիրառվում է աշխարհի զարգացած քաղաքներում»: Նրա խոսքով՝ քաղաքական ընդդիմադիրները զբաղվում են քաղաքական թմրավաճառությամբ. «Ես բացառում եմ, որ նրանք չեն գիտակցում՝ ինչ են անում: Նրանք առաջարկում են կոպեկը վերադարձնել շրջանառության մեջ, կոպեկի վրա համակարգը նստեցնել՝ իր դեգրադացիոն քայլերով»,- նշել է նա: