Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Կնյազ Իբոյանը դարձել է արծաթե մեդալակիր

Հայ ըմբիշ Կնյազ Իբոյանը (92 կգ) դարձել է Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Ալբանիայի մրցաշարում նա ժամանակից շուտ երկու հաղթանակ էր տարել ուկրաինացու և բելառուսի նկատմամբ, սակայն եզրափակչում 1-11 հաշվով պարտվել է ռուս Մուհամեդ Թահիր Խանիևին։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), բրոնզե մեդալ է նվաճել։ Բրոնզի համար պայքարում նա 10-0 հաշվով հաղթել է լեհ Միխալ Դուբովսկուն։