Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարությամբ է հանդես եկել։ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Մայր Աթոռի վրա երեկվա հարձակումն ու աջակցությոն հայտնել Վեհափառ Հայրապետին։
«Խոր ցավով եւ մտահոգությամբ տեղեկացանք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ապա Վեհարանի տարածք խուժելու եւ նման իրավիճակ առաջացնելու մասին: Չէինք կարծում, թե հարցը, ի վերջո, դրան կհասնի, սակայն իրականությունը, կարծես, պայթեց հանկարծ՝ ռումբի չափ ուժգին եւ ցնցիչ սաստկությամբ:
Կացությունը անդառնալի վիճակի է հասել, սակայն կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել, գեթ կանգ առնել այն կետին, որտեղ մեզ հասցրել են վերջին դեպքերը։ Եվ կանգ առնել հանդարտությամբ եւ խաղաղությամբ, առանց նոր լարվածություն ստեղծելու, այլապես այս ճանապարհը, եթե շարունակվի, մեզ անդունդ կտանի։ Ուստի պետք է խնայել թե՛ Ազգին, եւ թե՛ Եկեղեցուն՝ խուսափելու համար նոր եւ ավելի ծանր աղետներից։
Խստագույնս դատապարտում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայոց Սրբության սրբոցի հանդեպ վերջին օրերի ամոթալի եւ անպատվաբեր դրսեւորումներն ու գործողությունները։ Լիահույս ենք, որ Մայր Աթոռը կշարունակի իր գործունեությունը՝ համաձայն վանական եւ եկեղեցական օրենքներով՝ հարգելով ՀՀ օրենքները, իսկ ՀՀ իշխանությունն էլ կվերահաստատի փոխադարձ հարգանքը»,– ասվում է հայտարարության մեջ։