Search
Close this search box.

ԽՍՀՄ-ը «չարի կայսրություն» էին անվանում, իսկ ի՞նչ անուն ունի Նոր Հայաստանը. Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԽՍՀՄ-ի կազմում գտնվող ՀԽՍՀ-ում Ծիծեռնակաբերդ բլրի վրա կառուցվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրը:
ԽՍՀՄ-ի կազմում գտնվող ՀԽՍՀ-ի զինանշանում պատկերված էր Արարատ լեռը:
ԽՍՀՄ-ի կազմում գտնվող ՀԽՍՀ-ում արտադրվում էր հայկական կոնյակը:
ԽՍՀՄ-ի կազմում գտնվող ՀԽՍՀ-ն և ԼՂԻՄ-ը 1989թ դեկտեմբերի 1-ին վերամիավորման որոշում կայացրեցին:
Նոր Հայաստանը հրաժարվեց Արցախից, կոնյակից: Տեսանելի ապագայում կհրաժարվի զինանշանի Արարատից, Հայոց ցեղասպանությունից:
ԽՍՀՄ-ը «չարի կայսրություն» էին անվանում, իսկ ի՞նչ անուն ունի Նոր Հայաստանը: