Խոսվում է 4-5 ձերբակալվածի մասին․ նոր մանրամասներ

Այս պահին խոսվում է 4-5 ձերբակալվածի մասին, որոնց տանում են Երևան քաղաքի քննչական վարչություն, ArmeniaSputnik–ին հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ.

«Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը»։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։

Այս պահին հայտնի է, որ Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։