Խոսրովի անտառ պետական արգելոցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը՝ հավելելով, որ Հանդաձոր կոչվող տարածքում մոտ 4-5 հեկտար գիհու անտառ այժմ այրվում է։ Խոսրովի պետական արգելոցի աշխատակիցները և Կովկասյան բնության ապաստարանի տեսուչները արդեն ուղևորվում են հրդեհի գոտի։