Խոշոր ու ողբերգական ավտովթար․ կա 1 զոh, 2 վիրшվոր

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան- Աշտարակ ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել բաժանարար գոտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա հեռախոսի և ինտերնետի համար տեղադրված դիտահորին և առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափովել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող «CPS» բենզալցակայանի աշխատակիցները։

Վթարի փաստով Հ․ Համբարձումյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ արզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և մոտ 30 մետր շպրտվել է, մոտ 25 մետր էլ շպրտվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակի երկաթե ձողը՝ հայտնվելով «CPS» բեզալցակայանի տարածքում՝ բախվելով քարին և բետոնե սյանը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։