Կեսհիշերին մոտ՝ ժամը 00:18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքում այրվում է չգործող գործարան:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող չշահագործվող գործարանի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։20-ին, մարվել՝ 02։50-ին։ Գործարանի տարածքում առկա չորս հարկանի շինության առաջին հարկում (մոտ 220 քմ) այրվել է խոտանված «Lexus» մակնիշի ավտոմեքենա, թեփ (մոտ 3 խմ), կուտակած փայտ (մոտ 5 խմ) և խոտածածկույթ։