Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում, «Հայֆիլմ» կինոստուդիայի վարչական տարածքում, այրվում են խոտածածկ տարածք և ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են «Հայֆիլմ»-ի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից։
Ավելի վաղ Աշտարակի խճուղում բռնկված հրդեհի մասին հայտնել էր ՆԳՆ ՓԾ-ն, սակայն չէր նշվում, որ այն բռնվել է կինոստուդիայի վարչական տարածքում։