Խոշոր հրդեհ՝ գիշերը․ ինչ է հայտնի

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն է ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղի թիվ 7 հասցեում գործող «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության Եղվարդի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, ինչից հետո ժամանել են նաև Երևանի թիվ 5-րդ և թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների հրդեհը բռնկվել է մոտ 150 քառակուսի մետր թիթեղից հավաքված պահեստային տարածքում, որտեղ այրվել են փայտե պադոններ և ստվարաթղթե արկղեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։