Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում «Dodge» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայում բախվել է Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 2-ը անչափասհաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Երեխաները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:




