Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված, հոսպիտալացված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան մահացել է։
Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են Արաբկիր ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան երկու ամսական տղա երեխա, որին ըստ նախնական տեղեկությունների, ծեծի է ենթարկել խորթ մայրը։





