«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին

Ջրառատցի Խաչատրյանների ընտանիքը գնացել էր Արմավիրի Քարակերտ գյուղ՝ տան հարսի ծնողներին հյուր։
NEWS.am–ին ջրառատցիները մանրամասներ են հայտնել Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած ընտանիքի մասին։
«Վարորդը՝ 30–ամյա Էլամիրը, մոր, կնոջ, երեխաների հետ գնացել էին աներոջ տուն, քանի որ Էլամիրը մի քանի օրից խոպան պիտի գնար, գնացել էին հաջող անելու։ Մի ամբողջ ընտանիք մահացավ, էդ մարդկանց տունն ավիրվեց, սաղ ընտանիքը մեկից գնաց»,– ասել են Ջրառատի բնակիչները, որոնք ցնցված են տեղի ունեցած ողբերգությունից։

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով «BMW»-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն, վերջինիս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Լեյլի Խ.-ն, 20-ամյա Արման Տ.-ն, 5-ամյա Ռուզաննա Խ.-ն և 1-ամյա Միհրան Խ.-ն մահացել են, իսկ «BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն, «Opel»-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8-ամյա Լեյլի Խ.-ն, 3-ամյա Տիգրան Խ.-ն և 1-ամյա Դավիթ Խ.-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսին սանավիացիայով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։