«Խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»․ Միքայել Սրբազան

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով:
Միքայել Սրբազանը չի ընդունել մեղադրանքը:
Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:
Մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:
Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով:
Ակնհայտ է, որ գործ ունենք իշխանության հակաեկեղեցական գործընթացի հերթական ապօրինի քայլի հետ, որը դրսևորվել է ԱԱԾ և ոստիկանության ծառայողների կողմից Մայր Աթոռի տարածք ներխուժելու աննախադեպ գործողությամբ:
Դատարանի և գործի քննության ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Պաշտպաններ՝
Մարինե Ֆարմանյան
Հարութ Ակլունց
Ռոման Ահարոնյան Ռոման Ահարոնյան
Երեմ Սարգսյան
Արա Զոհրաբյան
Հ.Գ. Միաժամանակ, ներկայացնում ենք Միքայել սրբազանի հայտարարությունը կապված իր անունը վարչապետի թեկնածուների ցանկում քննարկելու հետ՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում:
Աստված պահապան:
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։