«Խնդրում եմ հանձնարարել Բաքվում ձեր դեսպաններին՝ այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ես հարցեր չունեմ Նիկոլ Փաշինյանին՝ թողնելով դա քննչական մարմիններին ապագայում, սակայն, օգտվելով այն փաստից, որ այս շաբաթ ԵԽԽՎ-ում Հայաստանն ուշադրության կենտրոնում է, ցանկանում եմ դիմել Ձեզ, պարոն նախագահ, գլխավոր քարտուղարին և անդամ երկրներից ներկայացուցիչներին: Խնդրում եմ հանձնարարել Բաքվում Ձեր դեսպաններին՝ այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։ Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց ի վեր մենք և նրանց հարազատները որևէ տեղեկություն չունենք մեր հայրենակիցների որպիսության մասին։ Դա նվազագույնն է, ինչ կարող եք անել նրանց համար։ Խնդրում եմ, արեք դա անհապաղ՝ ապացուցելու, որ Եվրոպայում դեռ հավատում են մարդասիրությանը»:
Սա այն «հարցն» էր, որը պատրաստվում էի տալ Փաշինյանին ԵԽԽՎ-ում, բայց քանի որ իր ելույթի և հարց ու պատասխանի տևողություն/բովանդակություն հարաբերակցությունը չէր տարբերվում Ազգային ժողովի հարց ու պատասխանից՝ գրանցված պատգամավորներից ոչ մեկին հարցի իրավունք չտրվեց (միայն քաղաքական խմբերից հարցերը)։
Չնայած դրան, ես կգտնեմ խողովակներ այս հարցի բարձրաձայնման և լուծման համար»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։