Գյումրի համայնքի ավագանու «Հանրապետական» խմբակության ղեկավար Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2021 թվականի ԱԺ ընտրություններում Գյումրի համայնքում ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 122.118 ընտրող։
2021 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում` 109.453 ընտրող։
2025 թվականի ՏԻՄ ընտրություններում` ըստ ԿԸՀ հրապարակած թվերի` 112.160 ընտրող։
Ստացվում է` 2021 թվականի ընթացքում միայն Գյումրում (մոտ 4 ամիս տարբերությամբ,որը ողջամիտ կասկածի տեղիք է տալիս` ընդհուպ մինչև ընտրությունների արդյունքների անաչառության տեսնկյունից),ընտրողների թվի տարբերությունը կազմել է` 12.665:
Ներկայումս հրապարակված տվյալներով ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թվի տարբերությունը (ՏԻՄ ընտրություններ) ,2021 թվականի թվի նկատմամբ կազմում է ` 2707 ընտրող։
Հ.Գ.Արդյո՞ք Գյումրում ընդգրկվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, թե՞ տարբերությունը կապված է այլ հանգամանքներով։