«Մորս այս ամենի մեջ շատ չմտցրեցինք, մաման շատ էմոցիոնալ էր, ես ու քույրերս որոշեցինք, որ ոչինչ արհեստական չանենք, հանգիստ հրաժեշտ տանք: Ու խնդրեցի վերջին ժամին, որ բոլորը՝ նույնիսկ քույրերս լքեն սենյակը ու ես հորս հետ մնացի: Ձեռքը բռնած աղոթեցի ու ասացի, որ գնա: Ու ինքը հանգիստ գնաց: Ու ես ուրախ էի»,- Tert.am Life-ի «No ֆիլտր» հաղորդման շրջանակներում՝ խոսելով հոր մահվան մասին, անկեղծացել է ռեփեր Սուպեր Սաքոն:




