Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խիստ նկատողություն եմ անում․ Փաշինյանը հրահանգեց չեղարկել գեներալի անունով դասասենյակի անվանակոչումը՝ դա համարելով ապապետական

«Նախորդ շաբաթ տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի դասասենյակը անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով, ընդ որում մարզպետի մասնակցությամբ է այդ արարողությունը տեղի ունեցել»,-Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «

«Տեղի է ունեցել մի պրոցես բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից ՊՆ-ն ընդհանրապես տեղյակ չի, ԳՇ-ն ընդհանրապես տեղյակ չի, պրոցեսը տեղի է ունենում դպրոցում՝ ԿԳՄՍ-ն ընդհանրապես տեղյակ չի, տեղի է ունում մարզպետի մասնակցությամբ՝ ՏԿԵ նախարարը ընդհանրապես տեղյակ չի, և սա տեղի է ունում մի պայմանում, երբ այս դահլիճում տասնյակ անգամներ խոսվել է այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի՝ բովանդակություն ստանա միայն Կառավարության սահմանած ստանդարտների համաձայն»,-ասսաց Փաշինյանը՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է այդ թվում դե յուրե միջոցներով չեղարկել այդ որոշումը:

«Որովհետև ՀՀ-ում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ և այդպես շարունակ: Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այդպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակը ում անունով անվանակոչվի, այն պայմաններում երբ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել:

Սա անընդունելի մոտեցում է, և որևէ մեկը հանկարծ չմտածի այս նոր պրոցեսը շարունակելու մասին, այդ պրոցեսը պետք է չեղարկվի: Ես խիստ նկատողություն եմ անում Շիրակի մարզպետին և ԳՇ շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին:

էլի եմ ասում՝ կա պետություն, և կա ապապետություն, և թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանության մեջ գործողություններ անի. հետևանքները կլինեն համապատասխան»,- ասաց վարչապետը: