Search
Close this search box.

Խարկովում հրթիռшկnծության հետևանքով տուժածների թիվն ավելանում է

Խարկովի շրջանային դատախազությունը հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով վիրավորների թիվը հասել է 47-ի, այդ թվում՝ 7 երեխա, փոխանցում է BBC-ն։
Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտնել էին, որ բալիստիկ հրթիռները ոչնչացրել են սպորտի պալատը և առևտրի կենտրոններից մեկը։ Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարձակումն իրականացվել է «Իսկանդեր» համակարգից։