Խաղաղությունը կախված է Ալիևի տրամադրությունից, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Խաղաղությունը կախված է մեկ մարդու խղճից, այդ մարդը կարող է մի օր վատ երազ տեսնել, կարող է մի օր այլ բան կատարվի, կարող է մի օր մտածի, որ այս խառնաշփոթ աշխարհում կարելի է այս հարցը լուծել՝ Զանգեզուրի հարցը»,- նշեց նա։
Քոչարյանն ասաց, թե իրենք դեմ չեն խաղաղությանը, բայց առաջարկում են խաղաղություն, որը կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն պայմանագրերի համար, ոչ թե վկա կլինեն։
«Ես խաղաղություն բառը սխալ օգտագործեցի, կա զինադադար՝ կախված մեկ մարդու ցանկությունից»,- հավելեց նա։