Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա, այն իրական է: Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Խաղաղությունը Հայաստանի հետ ընդմիշտ կնքված Է։ Վերջին յոթ ամիսների ընթացքում մենք տեսել ենք հսկայական ներուժ, մասնավորապես առևտրի ոլորտում։ Մենք խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա, այն իրական է։ Երբեմն խաղաղությունը մնում է միայն թղթի վրա։ Բայց մեր դեպքը այլ է. կա ակտիվ առաջընթաց», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը։





