Մեր խաղաղություն մեկ ամիս 20 օրական է և մենք պետք է հոգ տանենք նրա մասին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Նրանք, ովքեր խոսում են այս տրամաբանությունից դուրս, նրանք ուզում են, որ այդ երեխան ոչ միայն հիվանդանա, այլև մահանա։ Տպավորություն է, որ ասում են՝ էս ի՞նչ լավ է, առիթից օգտվենք։ Քանի որ ուրիշներն էլ են ուզում, որ էդ երեխան մահանա, եկեք մենք մեր ձեռքով սպանենք էդ երեխուն։ Լիքը մարդ Հայաստանում և հայաստանից դուրս ոգեւորված են, որ ապացուցեն, որ սա խաղաղություն չի, սա ընդամենը փուչ հայտարարություն է։ Ես ասում եմ, որ մենք կփորձենք ապացուցել հակառակը և թույլ տվեք համոզմունք արտահայտել, որ մենք կապացուցենք հակառակը»,–ասաց նա։