Search
Close this search box.

««Խաղաղության խաչմերուկ»-ը մեզ համար առաջին հերթին տնտեսական պրոեկտ է»․ Գևորգ Պապոյան

««Խաղաղության խաչմերուկ»-ը մեզ համար առաջին հերթին տնտեսական պրոեկտ է, որի շահառուն ոչ միայն Հայաստանը և Հայաստանի հարևաններն են, այլ, ըստ էության, ողջ տարածաշրջանը, որը իր մեջ ներառում է և՛ Մերձավոր Արևելքը, և՛ եվրոպական երկրները, և՛ Արևմտյան Ասիայի երկրները»,-ճեպազրույցի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Այսինքն, սա մի մեծ պրոեկտ է, որը Հյուսիսի և Հարավի, Արևմուտքի և Արևելքի միջև պետք է յուրահատուկ, անխոչընդոտ, արագ տրանսպորտային և տնտեսական կապեր ստեղծի։ Այս առումով գործընթացի հաջողության շահառուն բազմաթիվ պետություններ են և նաև դա է պատճառը, որ բազմաթիվ պետություններ ողջունել են ՀՀ կառավարության այս նախաձեռնությունը»,-նշեց Պապոյանը։